IFFHS. Ժոզե Մոուրինյոն` 21-րդ դարի լավագույն մարզիչ

Սպորտ 16.02.2021   20:10   58

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 21-րդ դարի լավագույն մարզիչների ցանկը։

Այն գլխավորել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն։ Նա չորս անգամ նվաճել է աշխարհի լավագույն մարզիչի տիտղոսը՝ 2004, 2005, 2010 և 2012 թվականներին։

Երկրորդ տեղում Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչ Յոխաիմ Լևն է, երրորդ տեղում Ալեքս Ֆերգյուսոնը և Խոսեպ Գվարդիոլան։ Ցանկում հաջորդիվ գալիս են Արսեն Վենգերը, Կարլո Անչելոտտին, Վինսենտե դել Բոսկեն, Դիեգո Սիմեոնեն, Դիդիյե Դեշամը, Մարսելո Բյելսան, Ֆաբիո Կապելլոն և Գուս Հիդդինկը։


 Պիտակներ
         Ժոզե Մոուրինյո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb