Իբրահիմովիչի և Լուկակուի թեժ լեզվակռիվը (տեսանյութ)
Իտալիայի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակիչի խաղում «Ինտերն» ընդունեց «Միլանին» և կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Միլանի» 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը 58-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։ 71-րդ րոպեին «Ինտերը» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
Առաջին խաղակեսի ավարտից հետո Իբրահիմովիչն ու Լուկակուն վիճաբանեցին եւ հրեցին իրար ճակատներով։
«Ինտերը» հաղթական գոլը խփեց ավելացված 8-րդ րոպեին։ Աչքի ընկավ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը։
«Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր