Ի՞նչն էր «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման պատճառը

Իրադարձային 10.01.2020   10:54   492
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

րտակարգ իրավիճակների նախարարությունը «Դալմա գարդեն մոլ»-ում տեղի ունեցած ցնցման ամենահավանական պատճառ է դիտարկում մարդկային գործոնը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ նշելով, որ իրենց մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի պարզեն, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել ցնցումը:

«Երեկվա միջադեպից հետ մեր մասնագետները համապատասխան սարքեր են տեղադրել շենքում, որպեսզի, երբ ցնցումը կրկնվի, կարողանանք հստակ պարզել, թե այն ինչի հետևանք է: Այժմ միանշանակ կարելի է բացառել, որ երկրաշարժ է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ ցնցումը մարդկային գործոնի հետևանք է:

Տարբեր վարկածներ կան, թե մարդկային ինչպիսի գործոնի հետևանքով կարող է տեղի ունեցած լինել այդ ցնցումը, հնարավոր է, որ հարակից տարածքում ընթացող շինարարությունն է պատճառը կամ թրթուրավոր տեխնիկա է անցել, որից էլ առաջացել է ցնցումը: Տեղադրված սարքերի միջոցով հստակ կպարզենք, թե ցնցումն ինչի հետևանք է»,- ասաց Զարգարյանը:

«Դալմա գարդեն մոլը» հունվարի 9-ի երեկոյան տեղի ունեցած արտակարգ իրավիճակի ու առևտրի կենտրոնի հաճախորդների տարհանման առնչությամբ հայտարարություն է տարածել. «Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում «Դալմա գարդեն մոլ»-ում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։



 Պիտակներ
         «Դալմա գարդեն մոլ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon