Ի՞նչ խնդիրներ կան պետական գնումների համակարգում

Իրադարձային 21.02.2020   13:50   500

Ակնհայտ է, որ գնումների գործընթացը ցանկացած միավորի համար կարևորագույն նախադրյալ է ստեղծելու այն երաշխիքները, որոնց շնորհիվ կարող ենք դատողություն անել գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 21-ին «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նշեց, որ Հայաստանն արդեն շուրջ 20 տարի ունի գնումների համակարգ և այդ 20 տարիների ընթացքում 4 օրենք է եղել, որը հնարավորություն է տվել կուտակել որոշակի փորձ, գիտելիք։

Ըստ նախարարի՝ կա տեսակետ, թե բանկերը հաճախ կանխիկ դրամական միջոցներով գրավի առարկա են ակնկալում պոտենցիալ մասնակիցներից, որպես ապահովման միջոց տրամադրվող երաշխիքի և այդ դեպքերի համար քննարկվում է այլընտրանքային տարբերակ, որ եթե կանխիկ դրամանական միջոց պատրաստ է մասնակիցը գրավադրել, ապա նա հնարավորություն ունենա առանց լրացուցիչ ծախսի գանձապետարանում բացված հատուկ հաշվի փոխանցել կանխիկ միջոցները։



 Պիտակներ
         Ատոմ Ջանջուղազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon