Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում արմունկների շրջանում չոր մաշկը

Իրազեկիչ 12.10.2019   22:40   218
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նորմայում մարդու մարմնի մաշկը պետք է հավասարապես խոնավ լինի բոլոր հատվածներում, և եթե դուք չափից դուրս չոր մաշկ ունեք, օրինակ, արմունկների հատվածում, դա կարող է խոսել որոշակի հիվանդությունների մասին:

Հիպերկերատոզ 

Սա արմունկի մաշկի կոշտացումն է, որը կարող է ուղեկցվել պիգմենտացիայով եւ թեփոտմամբ: Հիպերկերատոզ կարող է առաջանալ մաշկի վրա մեխանիկական ազդեցության հետեւանքով՝ օրինակ սեղանի շուրջ նստած արմունկի վրա հաճախակի ճնշում գործադրելով:

Դերմատոլոգիական հիվանդություններ

Հաճախ արմունկների չոր մաշկը կարող է վկայել ատոպիկ դերմատիտի մասին: Ընդհանրապես, չոր մաշկը բնորոշ է ալերգիկ վիճակներին՝ դերմատիտ, բրոնխիալ ասթմա, ռինիտ և այլն: Երբեմն էլ արմունկներին կարող են հայտնվել պսորիազի օջախներ:

Էնդոկրին խանգարումներ

Մաշկի գերչորությունը, այդ թվում՝ արմունկների հատվածում, կարող է հորմոնալ ֆոնի խախտման հետեւանք լինել: Բանն այն է, որ մաշկի ճարպագեղձերն ունեն պաշտպանողական ֆունկցիա: Դրանց արտադրությունը տեղի է ունենում սեռական ստերոիդային հորմոնների շնորհիվ, որոնցից են էստրոգենները եւ անդրոգենները: Եթե այդ հորմոնները քիչ են արտադրվում, մաշկը սկսում է չորանալ: Դա կարող է տեղի ունենալ էնդոկրին հիվանդությունների, ինչպես նաեւ վիտամինների (А, D3, B1, В2, В3, В6) պակասի արդյունքում: 

Աղբյուրը՝ doctors.am


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon