«Ի՞նչ ենք պահանջում հոգևորականությունից»

Դասեր 10.10.2019   12:00   255
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Այո, մենք թշնամի ենք տգիտության, ուրեմն և հոգևորականության տգետ ներկայացուցիչների։

Մենք թշնամի ենք հարստահարության, ուրեմն և այն հոգևորականների, որոնց մեջ նշմարում ենք այդ հակաընկերական և հակաքրիստոնեական հատկությունը... 

Բայց կարո՞ղ ենք մենք արդյոք թշնամի լինել նոցա, որք իրանց պաշտոնը կատարում են ճշտությամբ, որք հասկացել են իրանց կոչումը, որք արժանի են այդ կոչման։

Իհարկե, ոչ։

Այժմ հարցնում եք՝ ի՞նչ ենք պահանջում հոգևորականությունից։

Նախ պահանջում ենք, որ նա թե մտավորապես, թե բարոյապես բարձր լիներ մնացած հասարակությունից, եթե ոչ՝ նրա գոյությունը հասարակության մեջ ոչինչ նշանակություն չունի, նա բոլորովին անօգուտ է։ Եթե ես ոչխար եմ, իսկ դուք իմ հովիվ, պետք է այնքան բարձր լինեք ինձանից՝ թե՛ ձեր բարոյականությամբ, թե՛ ձեր ուսումով, որ ես կամա ակամա ենթարկվեմ, խոնարհվեմ ձեր առջև։ Ես ժողովրդի մարդ լինելով, պետք է ձեր բարոյականությունից օրինակ առնեմ, ձեր քարոզներից մտավորապես շահվեմ, Եթե ոչ, ի՞նչ դուրս կգա...

Դուրս կգա, որ վարժապետը ավելի տգետ է, քան թե աշակերտը... իհարկե, աշակերտն էլ նորանից ոչինչ սովորել չէ կարող։

Գրիգոր Արծրունի


Հրապարակախոս, քննադատ, պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակագետ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունին ծնվել է 1845 թ. փետրվարի 27-ին, Մոսկվայում։

Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1858-1863)։ Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում։ 1867 թվականին ընդունվել է Հայդելբերգի համալսարանը և ավարտել 1869 թվականին՝ ստանալով քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1869-1870 թվականներին հայերենի դասեր է առել Վիեննայի, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ։ 1870 թվականի սեպտեմբերին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1865-1870 թվականներին թղթակցել է «Մեղու Հայաստանի», «Հայկական աշխարհ» պարբերականներին։ 1872 թվականին հիմնել է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը։

Իր հայացքներով հարել է ազատականությանը (լիբերալիզմ), կողմնակից էր Հայաստանում կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, բուրժուա-դեմոկրատական կարգերի հաստատմանը։ Ռուսաստանի օգնությունը համարել է վճռական արևմտահայերի ազատագրման գործում։ 

Մահացել է 1892 թ. դեկտեմբերի 17, Թիֆլիսում։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գրիգոր Արծրունի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon