Ի՞նչ է շոպոհոլիզմը և ինչպե՞ս հաղթահարել այն

Հոգեբանական 29.10.2020   23:45   1140

Շոպոհոլիզմը գնումներ կատարելու անհաղթահարելի ցանկությունն է։ Այս սովորությունը կարող է հանգեցնել լուրջ ֆինանսական խնդիրների, այդ իսկ պատճառով կարևոր է հաղթահարել շոպոհոլիզմը։

Շոպոհոլիզմնունի հոգեբանական հիմք։Գնումները շոպոհոլիկի վրա ազդում են այնպես, ինչպես թմրամոլի վրա՝ թմրանյութերը։ 2 դեպքում էլ գլխուղեղում առաջանում են երջանկության հորմոններ։ Գնվող իրը առհասարակ կարող է ընդհանրապես պետք չլինել։Երջանկության զգացողություն է առաջացնում հենց գնման գործընթացը (ընտրել, գտնել, գնել և վերջապես գիտակցել, որ այդ իրը արդեն քեզ է պատկանում)։

Շոպոհոլիկ կարող է լինել ինչպես դոլարային միլիարդատերը, այնպես էլ ֆինանսական խնդիրներ ունեցող անձը, ով չի կարող հոգալ իր նվազագույն կարիքները։ Այս կախվածությունը մարդու մոտ առաջանում է այն դեպքում, երբ նա ունի դրական էմոցիաների պակաս կյանքում և փորձում է լրացնել այդ բացը՝ գնելով մի նոր անպետք իր։

Ամեն դեպքում շոպոհոլիզմը կապված է մարդու էմոցինալ կողմի հետ։ Կախվածություն ունեցող անձինք հաճախ գիտակցում են, որ ունեն կախվածություն։ Տրամաբանորեն և փաստարկներով նրանց չի հաջողվի հետ բերել այս կախվածությունից, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաղթահարել շոպոհոլիզմը հետևյալ կերպ. պետք է ֆիքսել այն պահերը, երբ հերթական գնում կատարելու ցանկություն է առաջանում։

Միգուցե դա ձանձրույթ է, ջղայնություն կամ նույնիսկ ամոթ։ Դա կօգնի օբյեկտիվ հասկանալու, թե երբ է առաջանում գնումներ կատարելու հերթական ցանկությունը։ Սովորաբար ինքնուրույն հաղթահարել շոպոհոլիզմը բավականին դժվար է, եթե ոչ՝ անհնար։

Դուք կամ ձեր մտերիմներից որևէ մեկը ունեք նման կախվածությու՞ն, ապա դիմե՛ք Ժեստ հոգեբանական կենտնին՝ ձերբազատվելու շոպոհոլիզմից։

Աղբյուրը՝ zhest.am


 Պիտակներ
         շոպոհոլիզմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb