Ի՞նչ է նշանակում սուբստանտիվ բանակցությունների անցնելը

Տեսանկյուն 10.10.2020   12:00   52

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է Մոսկվայում 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանն՝ ամփոփելով այս պահին առկա արդյունքները։

«Բանակցությունների արդյունքները՝

1. Լավ է, որ ունենք ժամանակ շունչ քաշելու և վերադիրքավորվելու համար, եթե Ադրբեջանը որոշի կրկին հարձակվել։ Վատ է, որ իրանք էլ ունեն նույն ժամանակը։

Բացի այդ, իրենց այդ դիակները պետք չեն, ավելի հեշտ է Ալիևին դրանք թողել մեր վրա ու ասել, որ գերի են, կամ անհայտ կորած, քան տանել ու հանձնել ծնողներին կամ թաքուն թաղել՝ վախենալով արտահոսքերից։

Ալիևը ոչ զինվորականների զոհերի թիվ է հրապարակում, ոչ վիրավորների, հրապարակվում են միայն քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի թիվը, դա էլ քարոզչական պատերազմում միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու համար։

2. Պիտի բացատրվի մեր հանրության համար, թե ինչ է նշանակում սուբստանտիվ բանակցությունների անցնելը։

Քանի որ Ապրիլյանից հետո ադրբեջանական կողմը մտցրեց այդ տերմինը բանակցային լեքսիկոն և իրենց ինտերպրետացիայով դա բուն առարկայական բանակցություններն են մադրիդյան սկզբունքների կետերի շուրջ, այլ ոչ թե հայկական կողմի տարիներ շարունակ խաղը՝ բանակցենք սաղ մանր-մունր դետալները, հետո երբ սաղ հարակից բաները անենք, նոր հիշենք, ինչի համար ենք հավաքվել։ Ադրբեջանի համար դա անընդունելի էր ու էս պատերազմի արդյունքում դժվար է պատկերացնել, որ Ալիևը նստեր բանակցելու էլի հին խաղի կանոններով։ Փաստորեն ստացավ երաշխիք, որ սուբստանտիվ փուլը վերջապես սկսվեց։

3. Բանակցողների ֆորմատը չի փոփոխվում։ Ոչ Ադրբեջանի ուզած տարբերակով, որ Թուրքիան դառնա համանախագահ, ոչ մեր ուզածով, որ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ, իսկ սա այլևս պիտի լինի պարտադիր պայման ու դա արդեն մեր դիվանագետների անելիքն է։ Ում վրա հարձակվել է Ադրբեջանը, նրա հետ էլ պիտի բանակցի։

4. Ալիևը «զադնի դրեց»։ Երկու շաբաթ ասում էր ոչ մի բանակցություն, դա խազ գնալու ենք ու հանկարծ նստեց բանակցելու։ Այնպես չի, որ ուժասպառ է, այնպես չի, որ ահռելի տարածքներ է կորցրել, այնպես չի, որ մոտը հումանիտար աղետ է։

Իսկ  ի՞նչն է մոտիվացիան կանգ առնելու, երբ գնացել էր վա-բանկ։ Իրան պետք է զգալի ինչ որ արդյունք, որը իր հանրությանը ցույց կտա, որպես հաղթանակ։ Ինչ է ստանում Ալիևը արդյունքում, մտածենք...»։



 Պիտակներ
         սուբստանտիվ բանակցություններ, Անժելա Էլիբեգովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb