«Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով գործերը պետք է վերաբացվեն

Իրադարձային 07.10.2019   13:21   59
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի դիտարկմամբ՝ նախկինում Երևանում քաղաքաշինական ծրագրերով, այդ թվում «Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով սեփականության իրավունքների զանգվածային ոտնահարումներ են եղել:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնված պետության կողմից «Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման թեմայով խորհրդարանական լսումներում Աբրահամյանը կարևորեց, որ նոր իշխանությունը այս առումով անտեսված գործերը վերաբացի և վերականգնի մարդկանց խախտված իրավունքները:

Դիմելով լսումներին ներկա անձանց՝ Աբրահամյանը նկատեց, որ մարդիկ ավելի քան երկու տասնամյակ պայքարել են իրենց իրավունքների և սեփականության իրավունքի համար, մինչդեռ իրավունքի պաշտպանություն, արդարադատություն գտել են բացառապես Հայաստանի դատական համակարգից դուրս՝ միայն Եվրոպական դատարանում:

Նա համոզմունք հայտնեց, որ իրապես իրավական և ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհը ձախողված կլինի, եթե այդ խարանը չմաքրեն, չգաղտնազերծեն, չվերաբացեն կոծկված, անտեսված գործերը և չվերականգնեն իրավազուրկ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Կասկադ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon