Հյուսիսային Կորեան մեծացնում է իր ռազմական ներուժը

Աշխարհ 15.01.2021   20:05   61

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Փհենյանում տեղի ունեցած շքերթի ժամանակ ցուցադրվել է սուզանավերի համար նախատեսված նոր բալիստիկ հրթիռը, որը ԿԺԴՀ լրատվամիջոցներն անվանել են «աշխարհի ամենահզոր զենքը»։

Շքերթից ցուցադրված կադրերում երևում է առնվազն չորս հրթիռ, և փորձագետները նշում են, որ նախկինում դրանք չեն ցուցադրվել։

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն ընդունել է շքերթը, որին մասնակցել են նաև հետևակային ստորաբաժանումները, հրետանին և տանկեր։

 


 Պիտակներ
         Հյուսիսային Կորեա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb