Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է փորձարկել

Աշխարհ 22.03.2020   11:45   266

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է փորձարկել, հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փորձարկել՝ դրանք բաց թողնելով ծովում:

Փորձարկումը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հրթիռները բաց են թողնվել Ճապոնական ծովում: Դրանք թռչել են 410 կմ մոտ 50 կմ առավելագույն բարձրությամբ:

Ճապոնիայի առափնյա պահակախումբը հաստատել է, որ հրթիռներն ընկել են երկրի բացառիկ տնտեսական գոտու ջրերի սահմաններից դուրս:

 



 Պիտակներ
         բալիստիկ հրթիռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon