Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով

Աշխարհ 25.03.2021   15:00   43

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հրթիռների փորձարկումն արձանագրել է Ճապոնիայի առափնյա ծառայությունը, ինչպես նաև հաստատել են Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները։

Հրթիռներն անցել են 450 կմ տարածք, թռիչքի բարձրությունը չի գերազանցել 100 կմ-ը։ Դրանք ընկել են Ճապոնիայի ծովում՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։

Փհենյանի կողմից հրթիռների փորձարկումը համընկել է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում օլիմպիական կրակի փոխանցումավազքի արարողության հետ։

Ճապոնիան Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել և փորձարկումն անվանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում։


 Պիտակներ
         բալիստիկ հրթիռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb