Հյուսիսային Կարոլինայում եկեղեցում հրաձգության հետևանքով մարդ է զոհվել

Աշխարհ 09.11.2020   18:45   17

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի եկեղեցում կրակոցների արդյունքում մեկ մարդ է մահացել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել, հայտնում է Fox News-ը` վկայակոչելով իրավապահ մարմիններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Հայ-Փոյնթ քաղաքում: Հաղորդվում է, որ ոստիկանությունը կիրակի երեկոյան ահազանգ էր ստացել բապտիստական ​​եկեղեցում կրակոցների վերաբերյալ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները մի մահացածի էին գտել` սեւամորթ տղամարդու: Հաղորդվում է նաեւ դեպքի հետեւանքով մի քանի տուժածի մասին:

Մահացածի և վիրավորների ինքնության մասին մանրամասներ չեն հաղորդվում:


 Պիտակներ
         Հյուսիսային Կարոլինա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb