Հյուսիս-հարավի աշխատակիցները փակել են ճանապարհը

Իրադարձային 30.05.2019   11:56   117
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Հյուսիս-հարավ ճանապարհի աշխատակիցները փակել են Աշտարակից Թալին տանող ճանապարհի Ուջան գյուղի հատվածը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ 19 կազմակերպություն աշխատանքի դիմաց շուրջ 10 ամիս գումար չի ստացել. «Փակել ենք ճանապարհը, որովհետև մեզ ոչ ոք սպառիչ պատասխան չի տալիս՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ գլխավոր կապալառուն՝ «Կորսիան-Կորվիամ»-ը: Պահանջում ենք վճարել մեր կազմակերպությունների գումարները, որպեսզի մենք էլ աշխատակիցների գումարները վճարենք: Դիմել ենք վարչապետին, փոխվարչապետին, տրանսպորտի նախարարին, «Կորսիան-Կորվիամ»-ին, կազմակերպությունն ասում է` փողը պետք է կառավարությունը տա, կառավարությունն ասում է` փողը տվել ենք: Մենք դարձել ենք պինգ-պոնգի շարիկ»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հյուսիս-հարավ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon