«Հյուսիս հարավ»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը

Իրադարձային 11.09.2019   12:36   95
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։

Քննչական կոմիտեից հայտնում են՝ Լևոն Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի քրեական գործի շրջանակում. Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախկին նախագահի եղբայրը արդեն իսկ հետախուզվում էր ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված քրեական գործով։ «Հյուսիս-Հարավ»-ի քրեական գործով միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան պաշտոնյաների համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են երրորդ նախագահի եղբոր՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրի ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250 միլիոն ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցում, և գործելով վերը նշված անձանց դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործունեություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը»:

Գործով որպես մեղադրյալներ ներգրավվել են նաև Սուրեն և Գևորգ Վարդանյանները։ Նրանց նկատմամբ ևս հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լևոն Սարգսյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon