ՀՅԴ․ Վանդալիզմ Պռոշյանի պանթեոնում

Իրադարձային 02.12.2019   17:42   141
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Պռոշյանի պանթեոնում տեղի ունեցած վանդալիզմի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Ներքին հակառակորդի ձեռքը դարձյալ հասել է մեր արժեքներին, մեր սրբություններին:

Այս գիշեր վանդալի, ներքին թշնամու թունավորված ու մթագնած ուղեղն ու ձեռքը չեն երերացել` պղծելու Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պանթեոնը:

Սա այն Պանթեոնն է, ուր հանգչում են մեր հերոսները. մեր արժանապատիվ գոյության, մեր ազգային հավաքական իղձերի, մեր անվտանգության ու անխտիր բոլորի խաղաղ երկնքի համար, մեր արդար պայքարի համար նահատակված հերոսները՝ Պետոն, Հրաչը, Ազնաուրը….

Սա այն Պանթեոնն է, հիշատակի ու հանձնառության ուխտավայրը, ուր երիտասարդ սերունդը երդվում է՝ խոստանալով ոչ միայն չուրանալ ազգի հերոսների հիշատակը, այլև լինել նրանց ուխտի ժառանգորդն ու շարունակողը:

Բայց, ավաղ, մեր սեփական հողում կան նաև այլ «արժեքներով» սնված ու առաջնորդվող ճիվաղներ, ժամանակին ախտորոշված՝ ազգային տականքը:

Այդ տականքի ձեռքն հասավ Եռաբլուր՝ չխնայելով անգամ Ապրիլյան հերոսներին, հասավ Արագածի փեշեր՝ պղծելով ՀՅԴ Շուշիի գումարտակին և Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշատախտակները:

Այս տեսակի ի հայտ գալը, որքան էլ ցավալի է, բայց պատահականություն չէ:

Ամիսներ շարունակ մոլեգնող ատելության, անհանդուրժողականության, հասարակությունը սևերի ու սպիտակների, հեղափոխականների և հակաների, Հայաստանը` հնի ու նորի, անցյալը հրեշայնացնելու, մերժելու և պիտակավորելու, բանակը, նրա հերոսներին, ազգային եկեղեցին, դպրոցն ու ընտանիքը մերժող այս ինքնակործան ընթացքը պիտի հանգեցներ հոգևոր ու մարդկային այս վանդալիզմին, այլասերումին:

Ազգային համերաշխությունը ջլատող, մեր ներքին դիմադրողականությունն ու ոգին կոտրող ու սննկացնող այս արգահատելի դրսևորումները, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով, արգասիքն են հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, մեր ազգային արժեհամակարգը խաթարող քաղաքական կուրսի:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է Պռոշյանի պանթեոնում տեղի ունեցածը, այն գնահատում է որպես վանդալիզմ և հարված՝ ուղղված մեր հավաքական ազգային արժեքներին, պետականության մարտունակությանն ու ազգային համախոհությանը:

Միաժամանակ պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները քաղաքական գնահատական տան կատարվածին, հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»։



 Պիտակներ
         ՀՅԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon