ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ուղերձը

Քաղաքական 02.09.2019   14:59   210
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհավորական ուղերձ է հղել: Դրանում ասված է․

«Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների և հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։

Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրվանի եզրափակումն էր և, միևնույն ժամանակ, որակապես ու բովանդակությամբ նոր փուլի սկիզբը։ Նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ այդպիսով ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ պետականության ծնունդը։

ԼՂՀ անկախության հռչակագիրը ոչ միայն եկավ հաստատելու, որ ԼՂՀ հայ բնակչությունը չի հանդուրժում իր մարդկային և ազգային արժանապատվության նկատմամբ որևէ ոտնահարում, այլև իր քաղաքական իրավունքների տերն է և ունի կամք ու վճռականություն՝ իրացնելու դրանք։ Առջևում Հայոց երկրորդ պետականության ձևավորման դժվար, բայց համոզված և աննահանջ քայլերն էին։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն՝ մասնակիցների 99%-ի վճռական համոզումով, հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը։

Արցախի Հանրապետությունն այսօր քսանութ տարեկան է․ համառ պետականաշինության, նվիրումի, զոհաբերությունների, ձեռքբերումների, շարունակվող պայքարի ու կերտումի քսանութ տարիներ։

Անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի արժեքներ են: Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա. սա է մեր սրբազան սահմանները պահող հայ զինվորի համոզումն ու ուխտը, սա ամբողջ հայ ժողովրդի համոզումն է, մեզ՝ համայն հայությանը միացնող անքննելի գաղափարը։

Արցախը շարունակելու է մնալ մեր համահայկական օրակարգերի առաջնահերթությունը, մեր համազգային նվիրումի ճակատը՝ ամրագրելու նրա զարգացումն ու արդար դատը։

Շնորհավոր Արցախի և համայն հայության տոնը, հայկական երկրորդ պետականության անկախության տոնը»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՅԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon