ՀՅԴ-ականները Արման Բաբաջանյանից ներողություն են պահանջում

Իրադարձային 31.01.2020   12:48   164

ՀՅԴ  տասնմեկ անդամ պահանջում է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանից վիրավորանքի համար հրապարակային ներողություն և սիմվոլիկ 1 դրամ փոխհատուցում, զրպարատության համար ևս 1 դրամ փոխհատուցում:

«Այս հայցադիմումի շրջանակներում մեզ չի հետաքրքրում դրամական փոխհատուցումը, շատ ավելի կարևոր է փաստի արձանագրումը, որի համար դիմել ենք դատարան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Հայկուհի Ստեփանյանը:

Ըստ փաստաբանի՝  խոսքը գնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1080.1 հոդվածով նախատեսված հիմքերի մասին՝ վիրավորանք և զրպարտություն: Դեռևս պարզ չէ դատական առաջին նիստի օրը:

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ մանրամասնեց, թե զրպարտող արտահայտություններ անում է  ԱԺ պատգամավորը, որը օրենքով պարտավոր է նախ և առաջ իր քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հարգալից  վերաբերմունք ցուցաբերել: «Երկրորդ՝ նման կեցվածքով հանդես է եկել մի մարդ, ով հանդիսանում է նաև լրատվամիջոցի հիմնադիր: Երրորդ՝ հնչեցվում է այսպիսի արտահայտություններ ԱԺ ամբիոնից՝ քաղաքական ամենաբարձր ամբիոնից:

Պատվի, արժանապատվության ու բարի համբավի դատական պաշտպանության այս մեխանիզմով ի վերջո նաև ուզում ենք մեր երկրում նախադեպ ձևավորել: Առ այս պահը մեզ հայտնի չէ որևէ դեպք, փաստ, իրավական ընթացակարգով անցած գործընթաց, որտեղ կուսակցությունը, կուսակցության ղեկավար  մարմնի անդամներն այսպիսի հայցադիմում են  ներկայացնում»,-շեշտել է Մինասյանը։

Հիշեցնենք՝ հայցի համար հիմք է հանդիսացել Ա. Բաբաջանյանի՝  2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից ՀՅԴ-ի մասին հնչեցրած ելույթը, որտեղ մասնավորապես նշել էր. «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։

 



 Պիտակներ
         Արման Բաբաջանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon