Huawei-ը մտադիր է մինչ 2030 թվականը 6G ցանց գործարկել

Network News 20.04.2021   23:00   110

Չինական Huawei հեռահաղորդակցական ընկերությունը նախատեսում է 2030 թվականին վեցերորդ սերնդի (6G) բջջային ցանց գործարկել: Այս մասին հայտարարել է CGTN հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր ներկայիս գործադիր տնօրեն Էրիկ Սյուին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ վերջինի, ընկերությունն առաջիկայում կհրապարակի պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կբացատրվեն 6G ցանցի զարգացման առանձնահատկությունները:

Հաղորդվում է, որ 6G ցանցերը կլուծեն գերարագ տրաֆիկում բարձրորակ ինտերնետ կապերի հետ կապված ներկայիս 5G խնդիրը: Վեցերորդ սերնդի բջջային ցանցերը կապահովեն բարձրորակ միացում, երբ օգտագործողը տարածության մեջ շարժվում է 1000 կմ/ժամ արագությամբ՝ եւ՛ գերարագ գնացքով ճանապարհորդելիս, եւ՛ ինքնաթիռով ճանապարհորդելիս:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb