HRW. Ասանժին ԱՄՆ-ին հանձնելը լրագրողների համար հղի է վտանգավոր հետևանքներով

Աշխարհ 12.04.2019   18:06   202
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումը ԱՄՆ-ին լրագրողների համար հղի է վտանգավոր հետևանքներով։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝  այս մասին ասված է  Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«Ջուլիան Ասանժի արտահանձնումը ԱՄՆ-ին, ենթադրաբար՝ համակարգիչների կիրառմամբ հանցագործությունների համար, այս թվային դարաշրջանում կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ լրագրողների համար»,- նշված է հայտարարությունում։

 «սանժի դատական հետապնդումը այնպիսի գործունեության համար, որը հաճախ ասոցացվում է հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող նորությունների, այդ թվում՝  գաղտնի լուրերի հրապարակման հետ, կարող է նախադեպ հանդիսանալ բոլոր լրատվական կազմակերպությունների համար»,- ասել է HRW գլխավոր իրավախորհրդատու Դինա Քեմփները:

Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անթաքույց թշնամանքը առաջատար ԶԼՄ-ների նկատմամբ իր հետևանքն է ունենում ամբողջ աշխարհում լրագրողական հետաքննությունների համար։

HRW-ն Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ է տվել Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու մասին որոշում կայացնելիս «հաշվի առնել նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում կալանքի տակ պահվելու այն հավանական պայմանները, որոնք կառաջարկվեն ազգային անվտանգությանն առնչվող հանցագործություններում մեղադրվող մարդուն»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ասանժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon