Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել՝ ի աջակցություն Բեյրութի
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 250,000 եվրո է նվիրաբերել Լիբանանի եկեղեցուն՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մարդկանց աջակցելու համար, փոխանցում է news.ru-ն։
Նշվում է, որ նվիրատվությունը ի ցույց է դնում Վեհափառ հայրապետի ուշադրության ու հոգատարությունը տուժած բնակչության նկատմամբ։
Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան: Նավահանգստում պայթել է 2700 տոննա ամոնիումի նիտրատ: Այն առգրավվել է 2014-ին Ռոսուսից և պահվել նավահանգստում տեղկայված պահեստում։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր