Հռոմի պապն իջեցրել է հոգևորականների աշխատավարձերը

Աշխարհ 25.03.2021   09:11   20

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը որոշել է 10 տոկոսով իջեցնել կարդինալների աշխատավարձերը։Ամսական ավելի քիչ գումար կստանա նաև Վատիկանում աշխատող մյուս հոգևորականների մեծ մասը։ Պապն այդպես է արել՝աշխատատեղերի պահպանման համար, քանի որ պանդեմիան ազդել է նաև Սուրբ Գահի եկամուտների վրա, հայտնում է Reuters-ը։

Ըստ հովվապետի հրամանի՝ կրճատումները կլինեն ապրիլի 1-ից։ Պապը վստահ է, որ ծառայողների մեծ մասը կրճատումներից չի տուժի։ Մինչ այդ քահանայապետը բազմիցս հայտարարել էր, որ չի ցանկանում մարդկանց հեռացնել տնտեսապես ծանր շրջանում։

Նշենք, որ կարդինալները Վատիկանում ամսական ստանում են ամսական մոտ 4-5 հազար եվրո աշխատավարձ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb