Հռոմի Պապ․ «Սեքսից ու սնունդից հաճույք ստանալն աստվածային է»

Աշխարհ 11.09.2020   16:14   43

Սիրելիի հետ սեռական հարաբերությունից կամ լավ սնունդից հաճույք ստանալը աստվածային է։ AFP-ին փոխանցում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այս խոսքերը։ Պարբերականը վկայակոչում է TerraFutura գիրքը ՝ որտեղ հավաքվել են քահանայապետի բոլոր ժամանակներում արված արտահայտությունները։

«Դա կաթոլիկական պատգամ չէ, քրիստոնեական չէ, այն պարզապես աստվածային է»,-կարծում է քահանայապետը:

Ֆրանցիսկոսի խոսքով՝ եկեղեցին դատապարտել է «անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը», իսկ մարդկայինն ու բարոյականը՝ ընդունել։

Զգացմունքները մերժող «չափազանցված բարոյականությունը» քրիստոնեական ուղերձի սխալ մեկնաբանություն է։

Ֆրանցիսկոսը կարծում է, որ սնունդով տրվող հաճույքը մարդուն առողջ է պահում, իսկ սեքսուալ հաճույքը՝ սերն ավելի գեղեցիկ է դարձնում, երաշխավորում է տեսակի շարունակությունը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am



 Պիտակներ
         Հռոմի պապ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb