Հրեա ուսանողների համաշխարհային միության կոչը Իսրայելի կառավարությանը

Աշխարհ 16.10.2020   17:00   35

Հրեա ուսանողների համաշխարհային միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետ կապված, որում Իսրայելի կառավարությանը կոչ է արվում դադարեցնել զենքի բոլոր արտահանումները Ադրբեջան՝ մինչ հակամարտությունը շարունակվում է, և փոխարենը դեր խաղալ որպես խաղաղություն որոնող միջնորդ:

Հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերի 27-ից բռնի հակամարտություն բռնկվեց Հարավային Կովկասում ու շարունակում է լարվել մինչ օրս։ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա՝ խարխլելով հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։

«Ավելին, նախագահ Էրդողանի ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը և Ադրբեջանին ռազմական ու քաղաքական աջակցության խոստումները էկզիստենցիալ սպառնալիք են Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի համար։

Իսրայելի կողմից առաքվող զենքերը, դրոններն ու հրետանին օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՝ պատճառելով անհամար մահեր ու վիրավորումներ։

Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել զենքի բոլոր արտահանումները Ադրբեջան՝ մինչ հակամարտությունը շարունակվում է, և փոխարենը դեր խաղալ որպես խաղաղություն որոնող միջնորդ»,-ասվում է հայտարարության մեջ։

Հրեա ուսանողների համաշխարհային միությունը նաև իրենց կառավարությանն ու Քնեսեթին կոչ են անում ճանաչել 1915-ից 1923թթ․-ներին 2-3 մնլ հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը։



 Պիտակներ
         Իսրայել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb