Հրդեհներ՝ խոտածածկ տարածքներում

Պատահարներ 30.10.2020   10:55   38

Հոկտեմբերի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ 1.5 հա, Սիսավան գյուղում՝ 2000 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 400 քմ, Ճամբարակ քաղաքում՝ 10 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1500 քմ, 2000 քմ, Սարավան գյուղում՝ 3 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 14.7 հա։


 Պիտակներ
         հրդեհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb