Հրդեհներ՝ խոտածածկ տարածքներում

Պատահարներ 17.01.2019   10:40   325

Հունվարի 16-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի ԳԷՍ-ին հարակից տարածքում՝ մոտ 1.5 հա, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին` մոտ 1500 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի ոսկու գործարանի մոտակայքում՝ մոտ 6 հա, Սուրենավան գյուղի երկաթգծի կայարանի՝ մոտ 5000 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 300 քմ խաղողի այգի, Խորենացու փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, ջրակայանի մոտակայքում՝ մոտ 1 հա, ջրամբարի մոտակայքում՝ մոտ 5 հա, Խաշթառակ գյուղում՝ մոտ 15 հա, Պառավաքար գյուղի հանդամասում՝ 20 խնձորենի, մոտ 150 քմ խաղողի այգի և մոտ 30 հա խոտածածկույթ, Դիտավան գյուղում՝ մոտ 4 հա, Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Մափլար» կոչվող հանդամասում՝ մոտ 10 հա, Այգեպար գյուղում՝ մոտ 1.4 հա խաղողի այգի և մոտ 15 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



 Պիտակներ
         հրդեհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon