Հրդեհներ՝ խոտածածկ տարածքներում

Պատահարներ 16.01.2019   10:21   418

Հունվարի 15-16-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում այրվել է մոտ 2.3 հա խոտածածկ տարածք, Այգեհովիտ համայնքին հարակից անտառապատ տարածքում՝ մոտ 20 հա բուսածածկույթ և մոտ 50 հատ հոնի ու բոխի տնկիներ, Լոռու մարզի Սարչապետ գյուղի սարալանջին՝ 30 հա, Վանաձոր քաղաքի Վարդալու թաղամասի բենզալցակայանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Սյունիքի մարզի Ակներ գյուղի կաթնամթերքի արտադրամասի մոտակայքում` մոտ 3 հա բուսածածկույթ, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում՝ մոտ 200 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



 Պիտակներ
         հրդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon