Հրդեհ Զոլաքար գյուղում

Պատահարներ 16.11.2020   11:35   110

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է անաս­նագոմի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։59-ին, մարվել՝ 08։53-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (90 քմ), 100 հակ անասնակեր և մոտակայքում կայանած «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը (մա­սամբ)։


 Պիտակներ
         հրդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb