Հրդեհ տնակում

Պատահարներ 18.12.2019   10:06   265

Դեկտեմբերի 18-ին, ժամը 01:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում ծուխ է  նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 14 հասցեում՝ «Ջեյ Քեյ էլեկտրիկ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող երկաթյա տնակում, որտեղ պահվում են արևային պանելների դետալներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:57-ին, մարվել՝ 03:13-ին:

Տնակում (մոտ 18 քմ) ամբողջությամբ այրվել են արևային պանելների դետալները և կից տնակի երեսպատումը (մոտ 0.5 քմ)՝ մասամբ:



 Պիտակներ
         հրդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon