Հրդեհ՝ «Փարավոն» ռեստորանի մոտակայքում

Պատահարներ 21.03.2020   10:22   349

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 20-ին, ժամը 17:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:09-ին:

Մհեր Շ.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են պլաստմասսայե դետալներ և էլեկտրական լարեր՝ մասնակի:

Տուժածներ չկան:



 Պիտակներ
         «Փարավոն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon