Հրդեհ Գլաձոր գյուղում

Պատահարներ 10.01.2019   11:35   372


Հունվարի 10-ին, ժամը 02:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի դպրոցին հարակից տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 33-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 16 տան (սեփականատերը՝ Ռ. Մ.), ինչպես նաև կից շինության տանիքները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 04:25-ին:
Այրվել են տան (մոտ 10 քմ) և կից շինության (մոտ 30 քմ) տանիքների փայտյա կառուցատարրերը, ջերմահարվել մոտ 30 քմ ազբոշիֆեր և շինության ներսում (մոտ 5 խմ) կուտակած վառելափայտ: 



 Պիտակներ
         հրդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon