Հրազդանում՝ սպանության մեղադրանքով, երկու երիտասարդ է կալանավորվել

Իրադարձային 02.12.2019   11:21   138
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հարձակում է գործել նույն շենքի բնակիչ, 1953թ. ծնված Լևոն Չուլջյանի վրա և որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին. ստացած մարմնական վնասվածքներից 66-ամյա տղամարդը մահացել է:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված  քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 66-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Հրազդան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 2000 և 2001 թթ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում,  Հրազդան քաղաքի 19 և 18-ամյա բնակիչները, ուրիշի գույքը հափշտակելու և ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, նույն քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում հարձակվել են Լևոն Չուլջյանի վրա, նրանցից մեկը՝ 19-ամյա երիտասարդը, հետևից քարով փորձել է հարվածել Չուլջյանի գլխին, սակայն վրիպել է, որից հետո մյուսը՝ 18-ամյա երիտասարդը, դանակով հարվածել է 66-ամյա տղամարդուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ 18-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



 Պիտակներ
         սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon