Հրազդանի կիրճից բերման է ենթարկվել տաս մարդ

Պատահարներ 11.08.2020   10:58   373

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին, ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Արմեն Կ.-ին, 30-ամյա Սարգիս Գ.-ին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Ս.-ին, Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Մարտին Ա.-ին, 18-ամյա Դավիթ Մ.-ին, 21-ամյա Ալբերտ Ս.-ին, 22-ամյա Գևորգ Ա.-ին, 18-ամյա Դավիթ Դ.-ին, 33-ամյա Սարգիս Պ.-ին և 28-ամյա Տիգրան Բ.-ին։

Վերջինս իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով է եղել, և արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում Տիգրան Բ.-ն իրեն պատկանող ատրճանակից կրակոց է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ։ Ոստիկաները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են ատրճանակը, 2 ծալովի դանակ։ Արդեն պարզվել է, թե ում են պատկանում ատճանակն ու դանակները։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:



 Պիտակներ
         կրակոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb