«Հրազդան» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Իրադարձային 06.08.2019   11:26   82
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 3-րդ մասնաշենքի խցերից մեկում՝ հատակում ներկառուցված թաքստոցից, հայտնաբերել են արգելված իրեր՝ 11 բջջային հեռախոս, խաղաթղթի 11 տրցակ, բջջային հեռախոսի 6 մարտկոց, 2 USB լար, համակարգչային 1 մկնիկ, լիցքավորման սարքի 1 գլխիկ, 20 լիտր ինքնաշեն եղանակով պատրաստված ոգելից խմիչք և 0,750 լիտր բժշկական սպիրտ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Նույն օրը՝ 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի՝ հանձնուքների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ.Հ.-ի համար քաղաքացի Ե.Գ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում հանձնուքից հայտնաբերվել է «Սև պղպեղ աղացած» գրառմամբ տուփ, որի մեջ եղել է 15,7գր սև, յուրահատուկ հոտով, թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգված:

Իսկ ավելի վաղ՝ 16:00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ կարանտինային մասնաշենքի թիվ 5-6 խցերի ճաղավանդակներից դուրս գտնվող տարածքից հայտնաբերել էին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն 4 բույս:

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրազդան»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon