«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալների միջև ծեծկռտուքի գործով ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ քրգործը կասեցվել է

Իրադարձային 09.09.2019   17:02   84
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրազդան» ՔԿՀ-ում 2017թ․ հունիսի 25-ին դատապարտյալների միջեւ ծեծկռտուքի գործով ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը կասեցվել է։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ «Հրազդան» ՔԿՀ-ի խցակիցներ Դ.Խ.-ն ու Գ. Ա.-ն մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին անընդհատ առաջարկել է թղթախաղով զբաղվել, սակայն մերժում է ստացել: 

Հերթական նման միջադեպն էլ 2017 թ. հունիսի 25-ին վերաճել է վիճաբանության, որին միջամտել է քրեական հեղինակություն համարվող Ա. Հայրապետյանն ու որոշել «ինքնուրույն լուծել» խնդիրը: Ի դեպ՝ ոչ Ա. Հայրապետյանին, ոչ էլ նրա համախոհներին, որոնք նույնպես մասնակցել են «վիճաբանությունը հարթելուն», հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ:

Ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործից անջատվել եւ ըստ մեղադրանքի Դ․ Խ․-ի եւ Ա․ Գ-ի քրեական գործը ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Դ․ Խ․-ի իրավունքները դատարանում պաշտպանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Հենց նրա միջնորդությամբ 2018թ․ օգոստոսի 14-ին Դ․ Խ․-ը 2,000,000 ՀՀ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց։

2018թ․ դեկտեմբերի 4-ին Ա․ Չատինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել ՔԿՀ ծառայողների արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով հարուցված քրեական գործը, արդյոք գործով ներգրավված կասկածյալներ ու մեղադրյալներ կան եւ ովքեր են նրանք։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՔԿՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon