Հրայր Թովմասյանը միջնորդեց Քոչարյանի դիմումը բանավոր քննել

Օրենքի ուժով 23.03.2021   13:07   118

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը մարտի 23-ին միջնորդեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները քննել բանավոր ընթացակարգով: Միջնորդությանը միացավ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Ըստ Արևիկ Պետրոսյանի՝ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը։

Հրայր Թովմասյանն իր հերթին նշեց, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես քաղաքական բնույթ և ունեցել է միայն մեկ նպատակ՝ կապված սույն գործի հետ, իսկ ՍԴ-ն պարտավոր է ապացուցել հակառակը և գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի հանրությունը ծանոթ լինի կողմերի դիրքորոշմանը:

Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:


 Պիտակներ
         Հրայր Թովմասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb