Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց

Հրատապ 27.12.2019   11:46   2160
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը, ինչից որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչ գնացել էր ՍԴ, սակայն Հրայր Թովմասյանն այդ պահին ՍԴ վարչական շենքում չի եղել։

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ այս գործողությունների նպատակն է՝ առաջին հերթին Հրայր Թվմասյանին որևէ կերպ մեկուսացնելը։ 

«Ակնհայտ է դառնում, որ մեզ մոտ քրեական գործերի հարուցման նվազագույն պահանջները կտրուկ նվազել են։ Որևէ մեկ անձի ցուցմունքով կարելի է քրեական հետապնդում սկսել և Արա Բաբլոյանինը վառ օրինակ է։ Կարող եմ թվարկել բազմաթիվ քրեական գործեր, որոնցում մարդկանց ներգրավել են որպես մեղադրյալ և որևէ քննչական գործողություն չի ունենում»,-նշել Դավիթ Հարությունյանը։



 Պիտակներ
         Հրայր Թովմասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon