Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Իրադարձային 08.10.2019   14:05   66
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ Գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով»,-գրել է Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն։

Վերջինս հայտարարել էր, որ պաշտոնին հասնելու ճանապարհին Հրայր Թովմասյանի թույլ տված խախտումների արդյունքում տեղի է ունեցել իշխանության ուզուրպացիա։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հրայր Թովմասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon