Հրապարակվել են Հարկային օրենսգրքի փոփոխությունները

Հրատապ 24.01.2019   11:03   372

e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծի հեղինակը ֆինանսների նախարարությունն է։

Կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո նախագիծը կներկայացվի խորհրդարանին։

Այս կապակցությամբ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բարեկամներ, հանրային քննարկման է դրվել թերեւս ամենակարևոր օրինագծերից մեկը, որը վերաբերում է Հարկային օրենսգրքի փոփոխություններին։

Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն, «քրքրեք» ոտքից գլուխ:

Մինչև նախագծի՝ ԱԺ գալը պետք է վեր հանենք նախագծի հետ կապված բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, քննարկենք, փորձենք լուծումներ գտնել դեռ այս փուլում, որպեսզի վերջում ունենանք հնարավորինս լավ տարբերակ։

ԲՈԼՈՐԻԴ ԼՍԵԼՈՒ ԵՆՔ, միայն խնդրում եմ՝ առաջարկներին կցել հիմնավորումներ և նշել ձեր կոնտակտային տվյալները։

Առաջարկները առանձին հաղորդագրությամբ ուղարկեք տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջին։ Սկսում ենք միասին աշխատել հենց այս պահից, Ժամանակը քիչ է»:



 Պիտակներ
         Հարկային օրենսգիրք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon