Հրապարակվել է «Շտայնմայերի բանաձևի» ամբողջական տեքստը

Աշխարհ 02.10.2019   20:05   62
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Համացանցում հայտնվել է Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրով Շփման եռակողմի խմբի (ՇԵԽ) մասնակիցների կողմից հոկտեմբերի 1-ին ստորագրված «Շտայնմայերի բանաձևի» ամբողջական տեքստը: Փաստաթղթի լուսանկարը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Ռադիոն ՆՎ» ուկրաինական հրատարակության գլխավոր խմբագիր Վալերի Կալնիշը։

Փաստաթուղթը ձևակերպված է որպես ՇԵԽ-ում Կիևի ներկայացուցիչ, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նամակը՝ հասցեագրված ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիկին: Դրանում ասված է Ուկրաինայի օրենսդրության մեջ բանաձեւը ներդնելու մտադրության մասին, որի տեքստը բերվում է ստորեւ:

«Շտայնմայերի բանաձևի» տեքստը որոշում է Լուգանսկի և Դոնեցկի մարզերի առանձին տարածաշրջանների հատուկ կարգավիճակի վերաբերյալ ուկրաինական օրենքի ուժի մեջ մտնելու կարգը: Փաստաթղթի համաձայն, այն պետք է ուժի մեջ մտնի արտահերթ տեղական ընտրություններում քվեարկության օրը, որոնք պետք է անցկացվեն Ուկրաինայի Սահմանադրությանը եւ ուկրաինական օրենսդրությանը համապատասխան:

Հատուկ կարգավիճակի մասին օրենքը կսկսի գործել տեղական ժամանակով ժամը 20:00-ին՝ ընտրական տեղամասերի փակվելուց հետո, բայց միայն ժամանակավորապես: Մշտական հիման վրա այն կսկսի գործել միայն այն բանից հետո, երբ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն կհրապարակի զեկույց, որում կհաստատի, որ ընտրություններն անցել են ուկրաինական օրենսդրությանը եւ ԵԱՀԿ-ի չափորոշիչներին համապատասխան:

Մինչդեռ բանաձեւի տեքստում ոչինչ չի ասվում Ուկրաինայի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների եւ Ռուսաաստանի սահմանի նկատմամբ հսկողության հաստատման կարգի մասին, ինչի մասին ավելի վաղ խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ այն դեպքում, եթե Կիևը չվերահսկի սահմանը, անկարելի կլինի համարել, որ ընտրություններն անցել են Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Շտայնմայերի բանաձև»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon