«Հրապարակ». Վարակի երկրորդ ալիքն ու տուգանքները

Մամուլ 14.10.2020   09:37   34

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գոյամարտին զուգահեռ, թիկունքում եռում է կորոնավիրուսային պատերազմը, մենք գրեթե մոտենում ենք հուլիսյան պիկին. երեկ 800-ին մոտ վարակվածության դեպք է գրանցվել։ Ոմանք դա բացատրում են նրանով, որ պատերազմական այս օրերին թիկունքում՝ հանրության շրջանում դժգոհություններ չառաջացնելու համար ոստիկանությունը որդեգրել է, այսպես կոչված, «փափուկ» գործիքներ։

Եթե դիմակ չկրելու համար նախկինում անխնա տուգանում էին, և տեղեկություններ կային, որ անգամ տուգանման լիմիտ կար սահմանված, ապա երկու շաբաթ է՝ ոստիկանները «հրադադար» են հայտարարել։ «Շրջում ենք փողոցներում, այգիներում և դիմակներ ենք բաժանում քաղաքացիներին՝ խնդրելով դրանք անպայման կրել»,- ասաց մեր ծանոթ ոստիկաններից մեկը՝ հավելելով, որ ներքին համաձայնության են եկել, որ ամեն ամսի 15-ին իրենց տրվող պարգևավճարները՝ 50-60 հազարական դրամ, այս ամիս ևս փոխանցեն համահայկական հիմնադրամին։

Որոշ մասնագետների կարծիքով՝ վարակի տարածման երկրորդ ալիքն անխուսափելի էր, և պատերազմական վիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծել վարակի տարածման համար»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb