«Հրապարակ»․ Վանեցյանին մղում են դեպի ակտիվ քաղաքականություն

Մամուլ 26.11.2019   09:29   453
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանի հայտնի հարցազրույցը «Պրեսսինգ» հաղորդաշարին ոչ միայն արագացրեց պրոցեսները եւ իշխանական թիմը որոշեց, որ նա պետք է օր առաջ հեռանա նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, այլ ուրիշ զարգացումներ եւս առկա են։

Մեր տեղեկություններով հարցազրույցի հատկապես բլից հարցերի հատվածը, որի ժամանակ Արթուր Վանեցյանն ավելի շատ «ոչ» ասաց, քան հարցերին պատասխանեց, շատերի մոտ տպավորություն է ստեղծել, թե նա դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից եւ ասելիք ունի, որը դեռեւս չի ասում՝ պահելով ապագայի համար:

Ոմանք պահանջում են, որ նա ավելի բաց խոսի, մյուսները կարծում են, որ պետք է նոր քաղաքական ուժ գրանցի եւ առաջնորդի այդ ուժը:

Երրորդները վստահ են, որ նրա հապաղելը դավաճանությանը համազոր է: Մի խոսքով, բոլոր կողմերից Վանեցյանին մղում են դեպի ակտիվ քաղաքականություն:

Անգամ իշխանությունն է նրան մղում իր ֆեյքերով, նրա դեմ հոդվածներով:

Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանն այս օրերին կարճ ժամանակով բացակայում է Հայաստանից՝ մեկնել է Եվրոպա, առողջության հետ կապված պրոֆիլակտիկ զննության:

Գուցե սա եւս քաղաքականություն մտնելու նախապատրաստական աշխատանքների շրջանակներում է: Սակայն վերադառնալով նա ստիպված է լինելու իրեն դիմողներին հստակ պատասխան տալ՝ մտնո՞ւմ է արդյոք քաղաքականություն: Եթե մտնում է, ե՞րբ, ի՞նչ ֆորմատով և ի՞նչ կարող է խոստանալ իր համակիրներին»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon