«Հրապարակ». Թեհմինա Վարդանյանին գնացել էին «ուզելու»

Մամուլ 25.12.2019   09:19   1050
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ավագանու «ամենասկանդալային», բայցեւ ամենահմայիչ անդամներից մեկին՝ Թեհմինա Վարդանյանին, երեկ գնացել էին «ուզելու»: Մեզ ասացին, որ մի երիտասարդ, որը, պարզվում է՝ հեռվից հմայված է եղել Թեհմինայով, օրեր շարունակ զանգահարել է ավագանու «Լույս» խմբակցություն եւ հանդիպում խնդրել ավագանու անդամի հետ:

Վարդանյանը վերջապես երեկ ժամանակ է գտել ու ընդունել է նրան: Եվ պարզվել է, որ քաղաքացին նրա երկրպագուն է: Երիտասարդն առաջարկել է հանդիպել՝ խոստովանելով, որ հավանում է Թեհմինային:

Բայց Թեհմինա Վարդանյանը, դատելով նաեւ նրա ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից, երկրպագուների պակաս չունի, մեզ ասացին, որ նրան «ուզելու» են եկել նաեւ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք, բայց նա որոշել է կենտրոնանալ ավելի շատ քաղաքապետերի եւ քաղաքային խնդիների վրա»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon