«Հրապարակ». Ստուգումներ՝ Ծառուկյանի նաև այլ ընկերություններում

Մամուլ 12.04.2019   09:48   313
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

««Առինջ մոլից» բացի, վերջին երկու օրերին ստուգումներ են սկսվել նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող ԱԳԼՃԿ-ներում։ Մասնավորապես, ստուգումներ են իրականացվում «Մուլտի գազ» և «Մուլտի լիոն» գազալցակայանների ցանցերում, որը պատկանում է Ծառուկյան ընտանիքին, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։

«Ինչ-որ հաղորդագրություն է եղել, որի հիման վրա էլ ստուգումներ են իրականացնում»,- ասաց Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի օրերս ԱԺ-ում հնչեցրած սուր քննադատության եւ այդ ստուգումների միջև։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Ծառուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի թիմը չի կարողանում իր առջև դրված գործառույթներն իրականացնել, քննադատեց նաև մանր եւ միջին բիզնեսը ճնշելու, հարկային նոր պարտավորություններ ավելացնելու իշխանության մտադրությունները»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon