«Հրապարակ». «Սպայկան» մթերումներ անելու է

Մամուլ 24.04.2019   09:47   320
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տեսակետ կա, որ «Սպայկայի» եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող գործընթացները բիզնեսի վերաբաշխման նպատակ ունեն․ համաձա՞յն եք՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանին։ «Ոչ, չեմ կիսում, անհիմն կարծիք է»:

Տեղեկություն կա, որ արդեն «Սպայկային» փոխարինող կա, բայց կկարողանա՞ այս կարճ ժամկետում կազմակերպել մթերումները, որ գյուղացին չտուժի։ «Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում»։ Ես վարչապետ չեմ, որ առաջարկ անեմ։ «Ի՞նչ եք կարծում` բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն մի քանի հարյուր աշխատող եւ կարող են այդ մարդկանց հանել փողոց, նորմա՞լ է, որ հարկեր չտան ու պետության հետ շանտաժի լեզվով խոսեն»:

Իսկ չէ՞ր կարելի այնպիսի տարբերակով լուծել հարցը, որ մթերման սեզոնից առաջ գյուղացին, որն առանց այն էլ ապրուստ չունի, որի «ուղեղում աղքատություն է տիրում», չտուժի իշխանություն-սեփականատեր «վեճերից»: «Ես կարծում եմ` մթերումներ լինելու են, եւ այդ նույն «Սպայկան» էլ մթերումներ անելու է»:

Իսկ որ չարե՞ց, ինչո՞ւ եք այդքան վստահ։ «Այդ ժամանակ կխոսենք»:

Ի դեպ, տեղեկություն կա, որ կլինկերի համար էլ դաշտը բացվում է հանրապետական Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու` Դավիթի համար։ «Ձեզանից եմ լսում նման տեղեկություն. մեր իշխանության ժամանակ չի կարող որեւէ մեկի համար դաշտ բացվել կամ փակվել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon