«Հրապարակ». Սիսեռյանը «ձեռքերը լվացել է»

Մամուլ 23.10.2019   08:30   90
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն այս օրերին Չինաստանում է՝ մասնակցում է չին-հայկական «Շանսի-Նաիրիտ» ընկերության խորհրդի նիստին, որի անդամ է ինքը։

Նա «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից, քանի որ նեղացած է մամուլի հրապարակումներից ու այն շահարկումներից, թե ինքն ու իր հայրը կապ ունեն Ամուլսարի՝ 400 հազար դոլարով իրականացված փորձաքննության հետ։

Սիսեռյաններին, հիշեցնենք, մեղադրում էին, թե, լինելով լիբանանցի, միջնորդել են, որ լիբանանյան ELARD ընկերությունն իրականացնի փորձաքննությունը, եւ դրա տակ կոռուպցիոն ռիսկ էին տեսնում։ Սիսեռյանն ասաց, որ որոշել է այլեւս չխառնվել Ամուլսարի թեմային, թեեւ ընդամենը մամուլի հետ կապերն էր համակարգում։

Բայց որքան էլ հերքում էր ELARD-ի հետ իր ընտանիքի կապը, միեւնույն է, մարդկանց մեջ հաստատվել է, որ դա իրենց բերած ընկերությունն է։ Իսկ Ամուլսարի թեմայով հիմա, իր խոսքով, բացառապես վարչապետն է զբաղվում, հարցի լուծումն էլ նրա տիրույթում է»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon