«Հրապարակ». «Սերժ Սարգսյանը չէր գնացել, որ վերադառնար»

Մամուլ 30.05.2019   08:40   303
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

««Սպիտակավորի եկեղեցի, Նժդեհի գերեզմանին այց՝ նշանային համակարգով վերադառնում ենք ակունքներին»,- ասաց ՀՀԿ-ականը՝ նկարագրելով մայիսի 28-ին Հանրապետականի օրը: Իսկ Սպիտակավոր եկեղեցին բավականին բարդ ճանապարհ ունի՝ եթե ոչ ոտքի, ապա գոնե «Վիլիսի»։

Չնայած դրան, ըստ ՀՀԿ-ականի, «հեղափոխական» ուխտագնացությունը մարդաշատ է եղել. բոլոր կարկառուն ՀՀԿ-ականներն ու գործարարները, մարզերի կառույցները ներկա են եղել, սակայն շեշտը դրված է եղել երիտասարդ սերնդի վրա․ «վերելքին» մասնակցել են իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ին անդամագրված երիտասարդները։ Ուխտագնացությանը հաջորդել է տոնական ճաշկերույթ, թամադան եղել է Սերժ Սարգսյանը:

Ասա՞ց, որ վերադառնում է՝ հետաքրքրվեցինք մենք։ «Նախ՝ ինքը չէր գնացել, որ վերադառնար, բայց մոտեցումը հիմնականում գաղափարական-վերհուշային էր` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, ոնց որ բանակի քաղաքական քեֆ»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սերժ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon