«Հրապարակ». Սեպտեմբերի 1-ի առթիվ պսակ են փոխանցել կառավարությանը

Մամուլ 02.09.2020   09:09   45

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 1-ը երեկ յուրօրինակ ձևով են նշել Շիրակի մարզում, ավելի կոնկրետ՝ մարզպետարանի դիմաց։ Մի խումբ քաղաքացիներ բժշկական դիմակներով պսակ են «նվիրել» մարզպետարանին՝ ի նշան իշխանությունների նկատմամբ իրենց բողոքի։

Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը տեղադրել էր պսակի լուսանկարը, կից գրելով՝ «Ապաշնորհ կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում կորցրեցինք սեպտեմբերի 1-ի խորհուրդը, իր հետևանքներով»։

Նա հույս է հայտնել, որ մարզպետարանից պսակը կուղարկեն վարչապետին»։

Ամբողջական՝ այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb