«Հրապարակ». ՍԴ դատավորներն ավելի են համախմբվել

Մամուլ 15.01.2020   09:26   433
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հարցին, թե ինչ վիճակ է «վերջին բաստիոնում»՝ Սահմանադրական դատարանում, ՍԴ մեր աղբյուրն ասաց` առավոտներն առայժմ խաղաղ են. «Իմ տպավորությամբ, դատավորներից ոչ մեկը հրաժարական տալու մտադրություն չունի, թե ինչեր կարող են անել իշխանությունները, մեզ համար դժվար է կռահել, քանզի այդ հարցում նրանց երևակայությունը սահմաններ չունի` խիստ ստեղծագործ է, այնուհանդերձ, մերոնք հանգիստ նստած են տեղները, անվրդով հետևում են իրենց շուրջ զարգացումներին»:

Արտաամուսնական «դոսյեների» մասով անհանգստություններ չունե՞ն։ «Ո՛չ… հայտնի անեկդոտն են միմյանց վրա պատմում, բոլոր դեպքերում հասկանալի է, կա մի նպատակ` մեկուսացնել Հրայր Թովմասյանին, որ մյուս դատավորների վրա կարողանան ազդեցություն բանեցնել։ Բայց իշխանությունները չեն հասկանում, որ նման քայլերից դատավորներն ավելի են համախմբվում։ Բոլոր դեպքերում` վաղ կենսաթոշակի գնալու օրենքի կիրառման ժամկետը դեռ չի ավարտվել, իրենք հույս ունեն, որ դատավորներից գոնե մի քանիսը «թոշակի կգնան», և իրենք կկարողանան քվորում ապահովել։ Բայց այս պահին գոնե նման տրամադրություններ ՍԴ-ում չկան, որովհետև հասկանում են, որ դա շատ առումներով ռիսկային է»:

Եթե իշխանությունների պլանն իրագործվի, Հրայր Թովմասյանին կփոխարինի Վահե Գրիգորյա՞նը։ «Չէ, կարծես փոշմանել են, հիմա Վլադիմիր Վարդանյանի մասին է խոսք գնում, դրա համար է վերջինս այդքան ակտիվացել։ Եթե իշխանություններին հաջողվի փոխել դատարանի կազմը, ապա ամենահավանականը նոր նշանակվելիք դատավորներից նախագահ ընտրելու տարբերակն է»: Ի դեպ, երեկ ՍԴ-ն նիստ է արել, որին կրկին Վահե Գրիգորյանը չի մասնակցել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon