«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանի թիմը անորոշության մեջ է

Պատահարներ 09.06.2021   09:43   321

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխ, 2018-ից հետո առաջինը դավանափոխ եղած գործարար Սամվել Ալեքսանյանի թիմն անորոշության մեջ է։ Նրանք չգիտեն, թե ում համար պետք է աշխատեն, որ ուժի համար «տոկոսներ խփեն»։ Մինչ այս պահը նրանց հրահանգ չի իջեցվել, ինչպես 2018-ի խորհրդարանական ընտրություններին էր, երբ հավաքում էր տղերքին, ժողով անում ու ցուցումներ տալիս, թե ով ինչ պետք է անի։ Եվ ներքին օղակների աշխատողները նաեւ այդ փուլում փող աշխատելու հնարավորություն էին ստանում։

Թիմակիցները չեն բացառում, որ Ալեքսանյանն իրեն բնորոշ հոտառությամբ հասկացել է, որ իշխանական նավը խորտակվում է, «ստրախովկա» է պահում։ Նա էլ, ինչպես շատերը, կասկածներ ունի, որ Փաշինյանի իշխանությունը չի վերարտադրվի, եւ որոշել է աշխատել խիստ զգուշավոր, բացառապես ամենավստահելիների միջոցով եւ չվտանգել իր կարողությունը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb